Բաքու է ժամանել ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան
Բաքու է ժամանել ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։
Այս մասին հրապարակում է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Իր այցի ընթացքում Էրիկ Ջեյքոբսը կհանդիպի կառավարության պաշտոնյաների, էներգետիկայի ոլորտի փորձագետների հետ՝ քննարկելու էներգետիկ անվտանգության կարևորությունը, ընդգծելու ԱՄՆ էներգետիկ առաջնահերթությունը:
Էրիկ Ջեյքոբսը բացման խոսքով հանդես կգա ուրբաթ օրը Հարավային գազային միջանցքի Խորհրդատվական խորհրդի 11-րդ նախարարական հանդիպման ժամանակ: