Իրանի միջուկային խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված ռազմական հարվածների սպառնալիքներն անիմաստ են։
«Ռազմական տարբերակ չկա»,- գրել է Արաղչին «X» սոցիալական ցանցում՝ հավելելով, որ ԱՄՆ-ի աղետալի սխալները տարածաշրջանում, որոնք արժեցել են ավելի քան 7 տրիլիոն դոլար, վկայում են ռազմական գործողությունների անարդյունավետության մասին։
Նա ընդգծել է, որ դիվանագիտությունը աշխատել է անցյալում և կարող է աշխատել հիմա, և որ ԱՄՆ-ի` միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո յոթ տարվա ընթացքում որևէ ապացույց չկա, որ Իրանը խախտել է միջուկային զենքի իր պարտավորությունները: