Օկուպացված Արցախի Ակնայի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի հովիվ է վիրավորվել
Օկուպացված Արցախի Ակնայի շրջանի Չեմենլի գյուղում Աբբասով Նուրեդդին Ֆեյզի օղլուն՝ ծնված 1968 թվականին, վիրավորվել է ոտքից հակահետևակային ականի պայթյունի հետևանքով:
Դեպքը տեղի է ունեցել, երբ նա անասունների հոտն արածեցնելիս մտել է չականազերծված տարածք։
Այս մասին ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և Ականազերծման գործակալության համատեղ հայտարարության մեջ։
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։
Ակնայի շրջանային դատախազությունը դեպքի առթիվ հետաքննություն է անցկացնում։