Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, «պետք» է ընդունի Ադրբեջանի 2 «օրինական» պահանջները. Ալիև
Մինչ օրս խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները։ Սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Նախ՝ անհրաժեշտ է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Այս մասին Իլհամ Ալիեւը հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում։
«Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, Հայաստանի Սահմանադրության մեջ հղում կա Հայաստանի Անկախության ակտին, այն սահմանադրության անբաժանելի մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը միավորված է Հայաստանին, և դա համարվում է տարածքային պահանջ մեր դեմ: Ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է, եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղ պայմանագիր ստորագրել, ապա պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու օրինական պայմանները»,- նշել է Իլհամ Ալիևը։