Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Ինչի՞ մասին էր այս ողջ պրոցեսը՝ նրա, որ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնա՞, թե՞ ավելի հեռուն գնացող նպատակներ էլ կային. քաղաքագետ

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան թէջում գրել է․


«Միասնական» ընդդիմությունն անհամբեր սպասում է Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետ դառնալուն։ Եթե դարձավ, կարելի կլինի «հանգիստ խղճով» շնորհավորել «միասնական» ընդդիմությանը փառահեղ հաղթանակի առիթով։ Բա ո՞նց չշնորհավորել։ Չէ՞ որ 7 տարվա պայքարի արդյունքում նման հաղթանակ ունեցանք՝ Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ։ Այն էլ Հայրաքաղաքի քաղաքապետ…
 
Բայց ի՞նչ կտա դա «միասնական» ընդդիմությանը։ Ինձ իսկապես հետաքրքիր է՝ ինչի՞ մասին էր մտածում «միասնական» ընդդիմությունը Գյումրու ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելիս։ Ընդհանրապես ինչի՞ մասին էր այս ողջ պրոցեսը։ Նրա, որ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնա՞։ Թե՞ ավելի հեռուն գնացող նպատակներ էլ կային։ Եթե այո, ապա Ղուկասյան քաղաքապետը պարզապես խաչ է քաշում բոլոր այդ ծրագրերի վրա։ Որովհետև նրա՝ քաղաքապետ դառնալուց հետո ընդդիմության մասին «միասնական» բառն արդեն չակերտներով էլ հնարավոր չի լինի գրել։
 
Բայց հիմա դա էլ մի կողմ դնենք։ Ես էլի հարցեր ունեմ։ Օրինակ, ո՞րն է «միասնական» ընդդիմության ղուկասյանական թևի (այո, հիմա արդեն կարելի է նրանց համարձակ ղուկասյանական թև կոչել) նպատակը. Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չունենա, թե՞ Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրու քաղաքապետ։ Եթե առաջին տարբերակն է, ապա պատրա՞ստ են արդյոք իրենք քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին։ Ենթադրենք Մարտունը շատ վատն է, եսասեր, անձնական շահը սիրող և այլն, և այլն… Պատրա՞ստ է արդյոք «միասնական» ընդդիմության ղուկասյանական թևը քվեարկել այդպիսի մարդու օգտին, միայն թե Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չունենա։ Ցավոք, հարցը հռետորական է։
 
Բայց ուրիշ հարց տամ՝ ավելի իրատեսական։ Պատրա՞ստ է արդյոք «միասնական» ընդդիմության ղուկասյանական թևը Գյումրու քաղաքապետի այլ թեկնածու առաջարկել։ Թեկուզ հենց Վարդան Ղուկասյանի ցուցակից։
 
…Մարտուն Գրիգորյանն արդեն խոստացել է, որ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենալու։ Ես հավատում եմ նրա խոստմանը։ Բայց նաև գիտեմ, որ այդ խնդիրը լուծելու տարբեր ուղիներ և ձևեր կան։ Սակայն տեսնում եմ, որ «միասնական» ընդդիմության ղուկասյանական որևէ նման տարբերակները քննարկելու տրամադրվածություն չունի։ Համենայն դեպս՝ հանրային դաշտում դա չի երևում։ Մինչդեռ շտապելու որևէ առիթ չկա։ Լավ կլիներ, եթե «միասնական» ընդդիմությունը փորձեր այս խնդիրը դիտարկեր ոչ միայն Գյումրու, այլև ամբողջ երկրում շատ սպասվող հետագա քաղաքական զարգացումների կոնտեքստում։ Հնարավոր է՝ վերջում պարզվի, որ ինչի համար այսօր այդքան ջանասիրաբար քննադատում են (մեղմ եմ ասում) Մարտուն Գրիգորյանին, վաղը դրա համար շնորհակալություն հայտնեն նրան։
 
Հատուկ տաղանդավորների համար ուզում եմ նշել, որ առաջարկս չշտապել և լավագույն լուծումը իրական միասնության և գործընկերային մթնոլորտում գտնելն է։ Ի վերջո, քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է։ Չեմ բացառում, որ հենց Վարդան Ղուկասյան քաղաքապետն է այդ լավագույն լուծումը, բայց, անկեղծ ասած, խիստ կասկածում եմ։