Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի
Մյանմայի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2886-ի, ևս 4639 մարդ վիրավորվել է, 373-ը անհետ կորել են:
Այս մասին հայտնում է Չինաստանի «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
«Մյանմայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 2886 մարդ, վիրավորվել՝ 4639-ը, իսկ 373-ը համարվում է անհետ կորած»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նախկինում հաղորդվում էր 2719 զոհի և 4521 վիրավորի մասին։