Ռուսաստանը մեկ գիշերում խոցել է 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Գիշերվա ընթացքում Բելգորոդի, Ռոստովի և Կուրսկի շրջաններում 93 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են 93 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ 87 անօդաչու թռչող սարք է խոցվել Կուրսկի շրջանի, չորս անօդաչու թռչող սարք Ռոստովի շրջանի, ևս երկուսը Բելգորոդի շրջանի վրա։
Ավելի վաղ Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւանքով վնասվել է Կուրսկի կենտրոնում բնակելի շենք։