Իսրայելը սպանել է Հեզբոլլահի հրամանատարին
Իսրայելի Պաշտպանության բանակը Բեյրութի արվարձաններից մեկին գիշերային ավիահարվածի ժամանակ սպանել է «Հըզբոլլահի» 3900 հատուկ նշանակության ստորաբաժանման և«Քուդս» ջոկատի հրամանատար Հասան Ալի Մահմուդ Բադիրին:
Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Զեկույցում նշվում է, որ Բադիրը գործել է ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցելով, ուղղորդել ՀԱՄԱՍ-ի զինյալներին և օգնել նրանց պլանավորել և իրականացնել մոտալուտ ահաբեկչություն իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ:
Իսրայելի բանակը նշել է, որ հաշվի առնելով սպառնալիքի անմիջականությունը՝ Բադիրը անմիջապես հարձակման է ենթարկվել՝ ծրագրված հարձակումը կանխելու համար: