Հայտնի է, թե ինչ են Բաքվում քննարկել Փեզեշքիանի խորհրդականն ու Հիքմեթ Հաջիևը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանային։
Հաջիևը հանդիպման մասին տեղեկություն է տարածել սոցիալական ցանցի իր էջում։
«Բաքվում կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայի հետ։ Զրույցի ընթացքում մտքերի լայն փոխանակում է տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների հանձնարարականների համաձայն: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր»,- ասվում է հրապարակման: