Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համար
Մամուլ

«Պուլյան» պատուհանի ապակին ծակել ընկել ա անկողնու մեջ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները երկու շաբաթից ավելի է՝ լարվածության ու վախի մթնոլորտում են ապրում: Գիշերը վախերն ավելանում են, քանի որ թշնամին սկսում է կրակել` մինչեւ լուսադեմ: Պաշտպանության նախարարությունը, որը նախ փորձում էր հերքել անհերքելին, ապա ցինիկաբար հայտարարեց, թե կան կրակոցներ, բայց դրանց թիրախը ՀՀ տարածքը չէ, արդեն նախօրեին ստիպված է եղել փաստացի ընդունել, որ վերջին կրակոցների թիրախում ոչ միայն ՀՀ տարածքն է, այլեւ կոնկրետ բնակելի տներ՝ խաղաղ բնակիչները:


«Մարտի 31-ին, ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան»,- կարդում ենք պաշտոնական հաղորդագրության մեջ, որի շարունակությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի՝ ավելի վաղ արած հայտարարության հիշեցումն ու վերահաստատումն է Բաքվին, թե եկեք հետաքննենք հրադադարի խախտումները: Սա, իհարկե, ընդամենը քմծիծաղ է առաջացնում իրականությունը տեսնող ու գնահատող ցանկացած մեկի մոտ: ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում՝ «հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»․ ողորմելի ու անատամ հերթական ձեւակերպումը, որն ի ցույց է դնում այս իշխանության ու նրա ՊՆ-ի ամբողջ «պերճանքն ու թշվառությունը», որ անգամ «դուխ» չունի պահանջել՝ դադարեցնել խաղաղ բնակչության թիրախավորումը:

Ադրբեջանական գնդակը, որը ծակել է Խնածախի բնակելի տան պատուհանը, հասել է մինչեւ անկողին, որտեղ մարդիկ քնած են եղել, ու միայն երջանիկ պատահականությամբ նրանք չեն տուժել: Տունը Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանինն է: Նա ամբողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: «Հրապարակ»-ին հաջողվեց զրուցել Խնածախի բնակիչներից Կարոյի հետ, որի խնդրանքով հրապարակում ենք միայն անունը:

- Ի՞նչ վիճակ է հիմա գյուղում, էլի՞ են կրակում:

- Հիմնականում կրակում են գիշերները, ժամը 10-ն անց կեսից սկսում են, մինչեւ հինգը-հինգն անց կես, ժամը մեկ կրակում են, վերջինը գիշերը 4-ն անց կես են կրակել: Ավտոմատի կրակոցների ձայներ ենք լսում:

- ՊՆ-ն հայտնեց, որ գյուղի տներից մեկին է հասել գնդակը, ո՞ւմ տունն է, ի՞նչ վիճակում են մարդիկ:

- Պուլյան պատուհանի ապակին ծակել, ընկել ա անկողնու մեջ: Գյուղի ամենածայրի տունն ա, Միրզոյան Սեյրանի տունը:

- Վախեցա՞ծ են գյուղացիները, ի՞նչ տրամադրություններ են գյուղում:

- Ամսի 20-ից կրակում են, ցանկացած գիտակից մարդ վախ ունի՝ չգիտես, թե ինչ կլինի, որ ուղղությամբ կկրակեն:

-Իսկ կառավարությունից, իրավասուներից այս ընթացքում որեւէ մեկը եկե՞լ է գյուղ:

- Էսօր ՊՆ-ից են եկել, էդ դեպքի հետ կապված, բայց մինչեւ դա ոչ ոք էլ չի եկել:

- Ձեր կարծիքով, ի՞նչ է ուզում թշնամին, ինչո՞ւ է կրակում:

- Վախ, խուճապ առաջացնի, հրաման կա, որ մեր կողմից չկրակեն, իրենք ուզում են, որ պատասխան կրակ լինի, միջադեպ ստեղծեն, էլի:

- Գյուղին շա՞տ մոտ են ադրբեջանական դիրքերը:

- Իմ տնից, ուղիղ գծով՝ 100-150 մետր, էս պահին բակում եմ ու իրենց տեսնում եմ: Իմ տունն էլ գյուղի ծայրին ա: Իրիկունը վախենում ենք լույսերը վառել, որ դուրս ենք գալիս, մթնով ենք գնում բակ․ լույսը տեսնեն՝ կկրակեն:

- Իշխանությունը խաղաղության մասին է խոսում, հավատո՞ւմ եք խաղաղությանը, երբ մյուս կողմն անդադար կրակում է:

- Խաղաղությունն ամենացանկալին ա, բայց էս պահին՝ անհասանելի: Ալիեւը նոր հարցեր ա առաջ քաշում՝ Սյունիքում միջանցք ա ուզում, Սահմանադրությունը փոխելու հարց ա դնում… Մենք հեռու ենք խաղաղությունից: 

- Բայց իշխանությունը հերթով կատարում է Ալիեւի պահանջները:

- Խնդրելով, տալով, հարց չես լուծի: Իմ կարծիքով՝ խաղաղությունը միայն մեր ուժեղ լինելով ա հնարավոր, պիտի դու ինքդ լինես ուժեղ:

- Իսկ այս օրերի ընթացքում, ինչ թշնամին կրակում է, գյուղից հեռացող եղե՞լ է: Քանի՞ ծուխ է հիմա գյուղում:

- Կրակոցներն ամսի 20-ից են, դեռ գյուղից մարդ դուրս չի եղել, բայց վերջին տարիներին՝ պատերազմից հետո, շատ են պակասել, ահագին մարդ գնացել ա: Առաջ 286 տուն էր, հիմա, եթե չեմ սխալվում, հազիվ կեսը՝ 140-ից ավել չի լինի: Իմ դպրոցական տարիներին 500 աշակերտ ուներ գյուղի դպրոցը, հիմա՝ ընդամենը 55:

ՀԳ․ Ադրբեջանական կողմը տեւական ժամանակ շարունակվող ինֆորմացիոն գրոհից՝  հրադադարը խախտելու վերաբերյալ հայկական կողմին ուղղված կեղծ մեղադրանքներից հետո, շուրջ 15 օր է՝ կրակի տակ է պահում Սյունիքի մարզի գյուղերը: Կրակում է Սոթքի, Ներքին Հանդի, Խնածախի ուղղությամբ: Սոթքի գյուղապետ Սեւակ Խաչատրյանից փորձեցինք պարզել՝ իրենց մոտ ի՞նչ վիճակ է: Նա պատասխանեց մեր հեռախոսազանգին, սակայն ասաց՝ կրակոցների վերաբերյալ ոչ մի տեղեկություն հայտնել չի կարող. «Իրավասու չեմ որեւէ բան ասել, այդ հարցով դիմեք ՊՆ-ին»: Պատասխանից ակնհայտ է՝ իշխանությունը շարունակում է պարտակել սահմանային իրավիճակն ու հստակ հրահանգել է գյուղապետերին ու վարչական ղեկավարներին՝ չխոսել այդ մասին: Ամեն ինչ անում են, որ իրականությունը թաքցնեն հասարակությունից: