Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համար
Մամուլ

Ի՞նչ է սպասվում Գյումրիում. կա 3 ճանապարհ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի ընտրողը մարտի 30-ին չնայած իր քայլն արեց՝ մերժելով Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, սակայն ընդդիմադիր ուժերի ղեկավարները երեկ ողջ օրը չէին կարողանում լեզու գտնել իրար հետ, լուծել Գյումրիում իշխանության ձեւավորման հարցը։ Ընտրությունների արդյունքներով, ինչպես հայտնի է, որեւէ ուժ չի կարող միանձնյա ստանձնել համայնքի կառավարումը, իշխող ՔՊ-ն` Սարիկ Մինասյանի առաջնորդությամբ, վարչական լծակների անհավանական մասշտաբների կիրառմամբ, Գյումրին հոսանքազրկելով` ընդամենը 36 տոկոս «խփեց»: Իսկ ավագանի անցած ուժերը միասին 50 տոկոսից ավելի են եւ կարող են իշխանություն ձեւավորել: Մի ամբողջ օր ողջ հայությունն անհամբերությամբ սպասում էր մեկ մարդու որոշման, եւ այդ մեկ մարդը Մարտուն Գրիգորյանն էր՝ Գյումրու ընտրողների 15 տոկոսի ձայները ստացած թեկնածուն։

Հիշեցնենք․ ընտրությունների արդյունքներով՝ Գյումրու ավագանու մանդատները հետեւյալ կերպ են բաշխվել․ ՔՊ-ն 14 մանդատ կստանա, երկրորդը Վարդան Ղուկասյանն է՝ 8 մանդատ, ապա Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատով, Ռուբեն Մխիթարյանը՝ 3, եւ Կարեն Սիմոնյանը` 2 մանդատով։ Ռուբեն Մխիթարյանն ու «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանը երեկ հայտարարեցին Վարդան Ղուկասյանին միանալու մասին, սակայն դա բավարար չէ մեծամասնություն ունենալու համար։ Մարտուն Գրիգորյանը երեկվա դրությամբ դիրքորոշում չէր հայտնել` անհետացել էր ռադարներից, զանգերին չէր պատասխանում, սակայն մեզ վստահեցրին, որ կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում։

Մարտուն Գրիգորյանը Սերժ Սարգսյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, առաջադրվել է «Մեր քաղաքը» դաշինքով, որը ձեւավորվել է երկու կուսակցության՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիքի» եւ Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստանի» կողմից։ Նրա ղեկավարած դաշինքը ստանում է 6 մանդատ։ Եվ քանի որ ՔՊ-ին ընդդիմադիրներից ոչ մեկը չի ուզում միանալ, իսկ ընդդիմադիր ուժերը՝ միավորվելու դեպքում կարող են Գյումրիում իշխանություն վերցնել, ուստի, կարելի է ասել, որ ամեն ինչ կախված է Մարտուն Գրիգորյանից։

Պարզ է, որ շատ բարդ է լինելու Վարդան Ղուկասյան-Մարտուն Գրիգորյան միավորումը, եւ դա ի սկզբանե էր հայտնի, որովհետեւ նրանց միջեւ «արյան վրեժ» կա, Վարդանիկի հետ համագործակցությանը հատկապես կատեգորիկ դեմ է Մարտուն Գրիգորյանի ազգուտակը։ Իշխանությունն էլ իր հերթին ձեռքերը ծալած չի նստել՝ փորձում են մարդագողությամբ, նաեւ քրեական հետապնդումների սպառնալիքներով լուծել իշխանության հարցը։

Իսկ Գյումրիում իշխանության հարցի լուծման մի քանի տարբերակ էին երեկ քաղաքական կուլիսներում քննարկում: Առաջինը, որ Մարտուն Գրիգորյանը մի կողմ դնի միջանձնային բոլոր տարաձայնությունները եւ միանա Վարդան Ղուկասյանին՝ ՔՊ-ին զրկելով Գյումրիում իշխանության գալու հնարավորությունից: Մարտուն Գրիգորյանը նման որոշում կայացնելուց հետո կարող է դուրս գալ քաղաքական մեծ կապիտալով՝ առաջիկա համապետական ընտրություններին այն օգտագործելու շանսով: Հանուն արդարության նշենք, որ Վարդան Ղուկասյանը լայն համագործակցությանը խանգարող հայտարարություններ է անում․ երեկ նա հայտարարեց, որ ցանկացած միավորման պարագայում քաղաքապետի եւ փոխքաղաքապետի պաշտոնները չի զիջելու գործընկերներին եւ դա բացատրեց նրանով, որ եթե իրեն ձերբակալեն, պիտի վստահ լինի, որ իր լիազորությունները ստանձնողները գործարքի չեն գնա ՔՊ-ի հետ, իսկ իր թիմում հենց այդպիսի մարդիկ են` նրանք էլ պետք է փոխքաղաքապետի պաշտոն զբաղեցնեն։ Եվ ընդդիմադիրների համագործակցության շանսերն այս նախապայմաններից փոքրանում` առաջ են մղվում լուծման մյուս տարբերակները:

Դիցուք, ՔՊ-ն կարող է մարդագողությամբ համայնքի ղեկավարի ընտրության երկրորդ փորձի ժամանակ Սարիկ Մինասյանին քաղաքապետ դարձնել։ Եթե առաջին փորձի ժամանակ օրենքը պահանջում է, որ քաղաքապետ ընտրվում է ավագանու անդամների պարզ մեծամասնության քվեով, այսինքն՝ 33 հոգանոց ավագանուց 18-ի քվեն բավարար է, ապա քաղաքապետի ընտրության երկրորդ փուլում, որն առաջինից երկու շաբաթ անց է նշանակվում, հարկավոր է 17 ձայնով քվորում ապահովել, իսկ քաղաքապետ կարող է ընտրվել ընտրության մասնակիցների պարզ մեծամասնության ձայներով։ Այսինքն՝ 14 մանդատ ունեցող ՔՊ-ին ընդամենը երեք ավագանի է պետք, որոնք կարող են սոսկ ֆիզիկական ներկայությամբ քվորում ապահովել, եւ եթե անգամ չընտրեն իշխանության թեկնածուին` դեմ քվեարկեն, ՔՊ-ի ձայները բավարար կլինեն, որ մեծամասնության ձայնով, այսինքն` 9 կողմ քվեարկությամբ իրենց թեկնածուին դարձնեն քաղաքապետ։

Երրորդ տարբերակը, որն ամենահավանականն է համարվում, նոր արտահերթ ընտրություններն են․ եթե ընդդիմադիրներից որեւէ մեկը չի տրվում իշխանության շանտաժներին, չեն մասնակցում ավագանու նիստերին, ավագանին լուծարվում է, քաղաքապետի ԺՊ է նշանակվում` հայտարարվում են նոր ընտրություններ։ 

Կա նաեւ չորրորդ ճանապարհը, որը քիչ հավանական է, ՔՊ-ն աջակցի, որ Մարտուն Գրիգորյանը դառնա քաղաքապետ, հետո մարդագողությամբ նրան անվստահություն հայտնեն ու իրենց թեկնածուով փոխարինեն, ինչպես արեցին Սամվել Բալասանյանի դեպքում։

ՀԳ․ ՔՊ-ում երեկ մեռած էին` թաղած չէին, Փաշինյանը թեպետ ֆրակցիայի հետ չէր խոսել, սակայն պատգամավորները ներքին չաթերում քննարկել էին ընտրությունները, դժգոհել արդյունքներից՝ սպասելով, որ այս պարտության համար առաջիկայում Փաշինյանը շան լափ է թափելու իրենց գլխին։

ՀԳ 1. Երեկ կեսօրից հետո Մարտուն Գրիգորյանը հայտարարեց. «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում