Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խորհրդականը մեկնել է Բաքու
Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սենային այցով գտնվում է Ադրբեջանում։ Այս մասին հաղորդում է Report-ը։
Այցի ընթացքում նախատեսված են Սենայի հանդիպումները Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնատար անձանց հետ, հաղորդում է Report-ը։
Քննարկվող թեմաների մասին մանրամասներ դեռևս չկան: