Չինաստանի բանակը հավաքվել է Թայվանի մոտ՝ լայնածավալ զորավարժությունների համար
Չինացի զինվորականները հայտարարել են Թայվանի մերձակայքում բանակի, նավատորմի և հրթիռային ուժերի համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին:
Այս մասին հայտնում է Xinhua-ն։
Դա լուրջ նախազգուշացում և հզոր զսպիչ ուժ է Թայվանի անկախության կողմնակիցների համար, ասել է Չինաստանի Արևելյան գոտու մարտական հրամանատարության խոսնակ Շի Յին:
Նա Պեկինի գործողությունները որակել է որպես օրինական և անհրաժեշտ՝ ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու և ազգային միասնությունը պահպանելու համար։
Մարտի 18-ին Թայվանն իր ամենամյա զորավարժությունների ժամանակ նշել է 2027 թվականը որպես կղզու վրա չինական հարձակման տարի: