Փեզեշքիանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Իրանի նախագահ Մասուդ Փեշեզքիանն ու Ադրեբջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, շնորհավորել միմյանց Ռամազանի տոնի առթիվ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողերը գոհունակություն են արտահայտել երկու երկրի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տնտեսական, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։