Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Հայաստանը հրադադարի խախտման մտադրություն չունի, ճիշտ հակառակը. մենք շահագրգռված ենք, որ սահմանին կայունություն լինի. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ նախարարի՝ Բրազիլ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հարցազրույց է տվել «Radio Senado»-ին։

«Խաղաղության գործընթացի առաջին կոմպոնենտը խաղաղության պայմանագիրն է։ Վերջին երեք տարիների ընթացքում պայմանագրի տեքստի շուրջ եղել են ծավալուն բանակցություններ, հանդիպումներ երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների միջև, ինչպես նաև տեղի են ունեցել տեքստի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ։ Եվ վստահ եմ, որ հետևել եք զարգացումներին. մենք հայտարարեցինք, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Այսպիսով, Հայաստանն, ընդունելով պայմանագրի վերջին տարբերակը, հնարավորություն տվեց ասել, որ տեքստը համաձայնեցված է, և բանակցությունները ավարտված են։ Իհարկե, հաջորդ հարցը հետևյալն է՝ ե՞րբ է պայմանագիրը ստորագրվելու։ Եթե տեքստը պատրաստ է, ապա ե՞րբ է ստորագրման պահը։ Համապատասխանաբար մենք առաջարկեցինք Ադրբեջանին ստորագրել պայմանագիրը, սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սա է ՀՀ տեսլականը»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ Անի Բադալյանը նշել է, որ 2024թ. իրականացվեց երկու երկրների միջև միջպետական սահմանի 12 կմ հատվածի սահմանազատում՝ ակնկալելով, որ գործընթացն արդյունավետորեն կշարունակվի:

«Խաղաղության գործընթացի երրորդ կարևոր հենասյունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումն է, քանի որ տարածաշրջանի բարգավաճման և զարգացման համար մեզ պետք են ոչ թե փակ, այլ բաց սահմաններ։

Եվ սա գնում Հայաստանի և մեր տարածաշրջանի սահմաններից անդին. Հարավային Կովկասը կարող է դառնալ խաչմերուկ՝ կապելով Ասիան Եվրոպայի հետ և հակառակը: Եվ այստեղ, գուցե լսած լինեք, մենք առաջարկել ենք նախաձեռնություն, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»: Հարավային Կովկասը հակասությունների տարածությունից բարգավաճման վայր դարձնելու համար մենք առաջարկել ենք շատ կոնկրետ նախագիծ: Ներկայացրել ենք կոնկրետ առաջարկներ Ադրբեջանին՝ սկսելու երկաթուղային կապի ապաշրջափակումից»։

Անդրադառնալով այդ օրերին Ադրբեջանից հնչող՝ զինադադարի խախտումների մասին հայտարարություններին՝ Անի Բադալյանը նշել է.

«Կարծում եմ՝ հստակ է, որ Հայաստանը հրադադարի խախտման մտադրություն չունի, ճիշտ հակառակը. մենք շահագրգռված ենք, որ սահմանին կայունություն լինի, և մեր նախաձեռնությունները դա են ապացուցում։ Ավելի շատ կանխատեսելիություն և ավելի հստակություն ունենալու համար մենք առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության  մեխանիզմ, ինչպես նաև առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել սպառազինությունների վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմ»:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ գործընթացում արձանագրվել է որոշակի առաջընթաց, օր՝ ուղիղ չվերթների մեկնարկը, օդային բեռնափոխադրումների նկատմամբ խոչընդոտների վերացումը: Նշելով, որ ՀՀ կառավարությունն ավարտել է Թուրքիայի հետ «Մարգարա» սահմանային անցակետի կառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքները՝ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ անցակետն ամբողջովին պատրաստ է շահագործման և վերջին տարիներին բացվել է որոշ դեպքերում՝ հումանիտար նպատակներով։