Բացակայությունների պատճառով պատգամավորներին մանդատից կզրկեն
Մարտի 18-ի նիստի ընթացքում ՌԴ պետդումայում կքննարկվի օրինագիծ, որը թույլ կտա խորհրդարանին խմբակցությունների նախաձեռնությամբ զրկել մանդատից այն պատգամավորներին, ովքեր բացակայում են նիստերից:
ТАСС-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է դումայի ստորին պալատի փոխխոսնակ Իվան Մելնիկովը:
Այս օրինագիծը 2015 թվականի հուլիսին դումայի քննարկմանն է ներկայացրել «Արդար Ռուսաստան» խմբակցությունը, որի ղեկավար Սերգեյ Միրոնովը հայտարարել է, թե իրենց խմբակցության երկու պատգամավորի կզրկեն մանդատից:
Մանդատից կզրկվեն նաև այլ խմբակցությունների մի քանի պատգամավորներ և Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը պատգամավոր Իրինա Չիրկովան: Վերջինս բաց է թողել 300 նիստ: