Իրանը գաղտնի կպահի ԱՄՆ-ի հետ նամակագրության մանրամասները
Իրանի իշխանությունները չեն բացահայտի ԱՄՆ ներկայացուցիչների հետ նամակագրությունը, քանի դեռ դա պահանջում են ազգային շահերը։
Այս մասին ասված է երկրի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ միջազգային բանակցությունների գաղտնիության պահպանումը մասնագիտական վարքագծի արտահայտություն է։
«Գաղտնիությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ դա պահանջում են երկրի շահերը», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: