Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Գյումրիի ընտրությունները դառնում են երկրի քաղաքական հասունության յուրօրինակ բարոմետր. Անանյան

Գյումրու այսօրվա ընտրությունների մասնակցության ակտիվությունը` համեմատած նախորդ ընտրությունների հետ, իսկապես զգուշավոր լավատեսություն է ներշնչում: Ընտրական ներգրավվածության աճը կարելի է մեկնաբանել որպես վկայություն այն բանի, որ բնակչությունն ավելի ու ավելի է գիտակցում իր դերը քաղաքական իրականության ձևավորման գործում: Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: «Այնուամենայնիվ, որքան էլ կարևոր լինի այս ընտրությունների արդյունքներն ու ելքը, հիմնական ուշադրությունը իրականում կենտրոնացած է հետընտրական հնարավոր գործընթացների վրա, որոնք անխուսափելիորեն հետևելու են ընտրական իրադարձություններին և ձևավորելու են երկրի ապագա քաղաքական լանդշաֆտը: Հետընտրական գործընթացները, լինելով անքակտելիորեն կապված կամարտահայտման արդյունքների հետ, այս ընտրությունների պարագայում առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ, ըստ էության, կարծոս թե գերազանցում են բուն ընտրությունների արդյունքների նշանակությունը։ Այս իրադարձությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, քանի որ դրանք հանդիսանում են երկար սպասված քաղաքական փոփոխությունների կատալիզատորը։ Այս համատեքստում այնքան էլ կարևոր չի լինելու արդյո՞ք հաղթողը իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության թեկնածուն է, քանի որ հետընտրական դինամիկայի բնույթը կախված է լինելու ոչ միայն այն բանից, թե ով է հաղթում, այլև այն միջոցներից, որոնցով ձեռք է բերվում այդ հաղթանակը։ Եվ այստեղ թաքնված է ամենասուր երկընտրանքը, որն ընդունակ է որոշել հետագա իրադարձությունների ողջ սպեկտրը։ Իրավիճակը, երբ իշխանական թեկնածուի հաղթանակը հնարավոր է դառնում վարչական ռեսուրսի և կեղծիքների շնորհիվ, իր հետ կրում է ոչ միայն վստահության ակնհայտ ճգնաժամ քաղաքական համակարգի նկատմամբ, այլ նաև բողոքի ակտիվության սրման վտանգ։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նման մեթոդներով իշխանությունը պահպանելու փորձերը միայն մեծացնում են լարվածությունը հասարակության մեջ՝ դառնալով ժողովրդական դժգոհության ավելի լայնածավալ և կառուցվածքային ձևերի խթան: Այսինքն՝ որքան արհեստական ​​և պարտադրված լինի ընտրությունների արդյունքը, այնքան ավելի հզոր և նպատակաուղղված կլինի բնակչության արձագանքը հետընտրական շրջանում։ Այս գործընթացների ինտենսիվությունը որոշող կարևոր գործոնը ներկայիս իշխանության խելամտության աստիճանն է։ Խոսքը ոչ միայն իշխանության` ժողովրդի պահանջները ճանաչելու կարողության մասին է, այլև առճակատումից խուսափելու «հոտառության», կամքի և պատրաստակամության մասին: Իշխանությունը պետք է գիտակցի, որ հասարակական տրամադրությունների անտեսումը կարող է հանգեցնել ավելի խորը քաղաքական ճգնաժամի, որի հետևանքները կործանարար կլինեն ողջ պետական ​​համակարգի համար։ Այսպիսով, Գյումրիի ընտրությունները դառնում են երկրի քաղաքական հասունության յուրօրինակ բարոմետր, իսկ հետընտրական գործընթացները՝ իշխանության խելամտության առանցքային ցուցիչ»,- գրել է նա: