Գյումրիում քաղաքացին կտրոնով փախչում է ընտրական տեղամասից, ոստիկանները` հետևից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյումրիում արտակարգ դեպք է եղել քվերակության ժամանակ՝ քաղաքացին վերցրել է կտրոնը, նետել ինչ-որ մի տեղ, ապա դուրս վազել ընտրատեղամասից, ոստիկաններն էլ նրա հետեւից:
«Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Երկիր» օրաթերթի լրագրողի հետ զրույցում ասաց, որ կտրոնը տեղամասից հանել է եւ փախել է. «Դե բոյկոտում էր քաղաքացին, բայց դա քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ է պարունակում:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են տեղի ունենում։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։