Երևանում հունիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ-ն մանրամասնում է
Օկուպացված Շուշիում կկայանա Թյուրքական պետությունների կրոնական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումըՉալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբանՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՍԴ-ն պահանջել է ԱԱԾ-ից՝ ներկայացնել ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ, ԿԸՀ-ից՝ նոր նյութեր. «Փաստինֆո»Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ
«Երեխաները գնում էին հաց ուտելու... դրանից է վրաս ահավոր ազդում». խեղդված քույրերին գտած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄԻՊ-ին առընթեր նոր խորհուրդ. փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համար ձևավորվում է համագործակցության նոր հարթակ
Ինչպես է ձերբակալվել Չալաբյանը․ կինը մանրամասներ է հայտնում
«Հրապարակ»․ Սպասում են Կարապետյանի հրավերին«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետրանոց փոսը և արգելափակվելԾեծի ենթարկված Սարգիս Տեր-Եսայանը դիմել է հիվանդանոց «Հրապարակ». «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համարՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան«Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-իցԱդրբեջանն օկուպացված Ակնայում տներ է կառուցում՝ անտուն ադրբեջանցիներին բնակեցնելու համարԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է․ Աբրահամյանը մեջբերել է Ալիևի հայտարարությունը«Հրապարակ». Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր թիմակիցների վարքը փոխի«Ժողովուրդ». «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում հակառակ ղեկավարի հայտարարության«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոններըԹուրքիայի տարածքում ընկել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր
Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին
«Ժողովուրդ». ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջանում և 9 մարզումՎրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստինՖրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցԿմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանովԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները հայտարարել են՝ չեն ընդունում մեղադրանքներըԳազանջատումներ են սպասվումՖուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբՀայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆՓաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան«Ձեզ է վստահված Ռուսաստանի սրտի պաշտպանությունը»․ Կրեմլում պարգևատրման արարողություն է տեղի ունեցելԸնտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ ԹանդիլյանՏավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրողԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՌոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ումԱյրվել է Իսպանիայի ամենաբարձր երկնաքերը, մարդկանց տարհանել ենԱռաջարկվում է տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԹվայնացումը մեծացրել է ԵԱՏՄ երկրների եկամուտներըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՀՀ-ն ու ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «նոր շուկաների բացահայտման ուղղությամբ»
Հասարակություն

Արցախցի կանայք և երեխաները ակցիա են անում կառավարական ամառանոցի դիմաց

Այս պահին տեղի է ունենում արցախցի մայրիկների և նրանց երեխաների ակցիան կառավարական ամառանոցի մոտ։ Այս մասին հայտնում են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից։

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված հանրահավաք է տեղի ունեցել: Ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Հանրահավքի մասնակիցները պահանջագիր են ներկայացրել. 

«Մենք՝ մեր պատմական հողից բռնի տեղահանված և բռնազավթման ու ցեղասպանության զոհ դարձած Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակիչներս և Արցախի արժեքը գիտակցող հայերս, համախմբված Մայր հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում, բարձրացնում ենք մեր ձայնը՝ ի պաշտպանություն մեր իրավունքների, արժանապատվության և ապագայի։ Մեր պահանջները հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների համընդհանուր նորմերի, ազգերի ինքնորոշման անօտարելի իրավունքի, պատմական արդարության և համազգային արժանապատվության վրա։

ՀՀ իշխանություններին և միջազգային հանրության տարբեր դերակատարների ուղղված մեր պահանջներն են՝

  1. Նախաձեռնողական, հետևողական և պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը: Այս առումով, հարկ է կատարել 2023թ. նոյեմբերի 17-ի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Ադրբեջանի հետ բանակցություններում առաջ քաշել այդ իրավունքի պատշաճ իրացման հարցը:

  2. Մինչ այդ՝ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար, ներառյալ՝

  • Բնակվարձի աջակցության ծրագրի անվերապահ շարունակություն՝ մինչև տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը.

  • Նոր, արդար և արդյունավետ բնակարանային ծրագրի մեկնարկ, որը հիմնված կլինի ընտանիքների կարիքների համապարփակ հաշվառման, համայնքային բնակության խթանման, բնակարանաշինության խրախուսման, արտագաղթի կանխման և այլ առանցքային սկզբունքների վրա.

  • Զբաղվածության արդյունավետ ծրագրերի իրականացում, որոնք բնակարանային կարիքների ապահովման հետ ներդաշնակ կերպով կապահովեն բռնի տեղահանված արցախցիների շրջանում գերիշխող աղքատության հաղթահարումը, կայուն ու արժանապատիվ եկամտի ձևավորումը և եղած ներուժի իրացումն ու զարգացումը:

  1. Կազմակերպել միջազգային դոնոր համաժողով՝ նշված և այլ մարդասիրական ու զարգացման բնույթի հիմնարար ծրագրերի իրականացման նպատակով ներգրավելու արտաքին մեծածավալ միջոցներ և խուսափելու ՀՀ ժողովրդի ուսերին ծանրացող երկարաժամկետ ֆինանսական բեռի ավելացումից:

  2. Հրաժարվել ՀՀ քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից և վերադարձնել արցախցիներին իրենց ՀՀ քաղաքացիությունը՝ հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից և ստանձնելու դրանից բխող պարտավորությունները:

  3. Վերանայել արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ ՀՀ կառավարության հակասահմանադրական որոշումը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր անձի ինքնուրույն կերպով տնօրինել իր կուտակած միջոցները: 

  4. Զերծ մնալ հայ ժողովրդի ներսում և հատկապես արցախցիների հանդեպ նաև իշխանական շրջանակներից վարվող ատելության քարոզից և անխտիր կերպով պատժել բոլոր նման դրսևորումների հեղինակներին:

  5. Առավելագույնը կատարել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համապատասխան բանակցությունների վարման, միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմների կիրառման, ալիևյան ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցների առաջմղման և այլ ճնշման գործիքակազմերով: Ուշադրության կենտրոնում պահել նաև անհետ կորած հայերի ճակատագրերի պարզման պարտավորության իրականացումը:

  6. Հետևողական ու հրապարակային կերպով բարձրացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում՝ հետամուտ լինելով հենց ՀՀ հայցերի հիման վրա ընդունված միջազգային դատական ակտերի կատարմանը։ Այդ առումով խիստ կարևոր է համակարգված կերպով միջազգային հանրությանը ներկայացնել ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային գույքի ոչնչացման ու յուրացման համակարգային ու շարունակական դեպքերը՝ պահանջելով մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ակտիվացում և պատժամիջոցների կիրառում:

  7. Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:

  8. Զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից, ինչը մեծապես և ուղղակիորեն կխախտի Արցախի ժողովրդի և բազմաթիվ այլ հայերի իրավունքները՝ առանց դրանց պաշտպանության և վերականգնման որևէ այլընտրանքային ու համարժեք մեխանիզմի առկայության:

  9. Խուսափել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից, ինչպես նաև վերսկսել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար:

  10. Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական և արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում ապահովել նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը և հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը՝ բացառելով ապօրինի ու ինքնակոչ որոշումների ընդունումը։

Մենք՝ Արցախի բռնագաղթած քաղաքացիներս ու Արցախի արժեքը գիտակցող հայերս, այս պահանջագրով ոչ միայն արտահայտում ենք մեր կորստի ցավն ու ծանրագույն կացությունը, այլ նաև՝ մեր վճռականությունը՝ պաշտպանելու մեր իրավունքները՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում։

Սա կոչ է արդարության, հանուն լուսավոր ապագայի, հանուն մեր համազգային արժանապատվության, հանուն տարածաշրջանի կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղության, հանուն Հայաստանի Հանրապետության և Հայոց Հայրենիքի հարատևման...»: