Հայաստանի Մ-19 հավաքականը 10 հոգով ոչ-ոքի խաղաց սերբերի հետ
ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ավարտվեց Հայաստանի և Սերբիայի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Երկրորդ խաղակեսում մեր թիմի կազմում դաշտից հեռացվեց Գրիգորի Եմեկսուզյանը:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
0:1` Իգոր Զլատանովիչ, 28 1:1՝ Էդգար Մովսիսյան, 74