Թրամփը խոստանում է պաշտպանել Գրենլանդիան Ռուսաստանից
ԱՄՆ-ը Գրենլանդիայի անվտանգությունն ապահովել է անցյալ դարում և պատրաստ է դա անել հիմա՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները:
Այս մասին ասվում է Truth սոցիալական ցանցում նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած տեսանյութում։
«Այսօր Գրենլանդիան բախվում է նոր մարտահրավերների՝ ռուսական ագրեսիայից մինչև չինական էքսպանսիա: Հիմա ժամանակն է միասին կանգնելու հանուն խաղաղության, անվտանգության և ապագայի: Ամերիկան Գրենլանդիայի կողմից է»,- ասվում է տեսանյութում: