Պիոլին կարող է հեռանալ «Ալ Նասրից» Ռոնալդուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով
Ստեֆանո Պիոլին կարող է հեռանալ «Ալ-Նասրից» և գլխավորել «Ռոմա»-ն:
Ըստ Sportitalia-ի, մարզչի պաշտոնավարումը Սաուդյան ակումբում, կարծես թե, հասել է կրիտիկական կետի: Իտալացի մասնագետը դժվարությունների է հանդիպում ինչպես խաղադաշտում, այնպես էլ թիմի ներսում հարաբերություններում։
Նշվում է, որ վերջերս ավելացել են խոսակցությունները սեպտեմբերին նշանակված Պիոլիի և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև հնարավոր տարաձայնության մասին: Այս ներքին հակասությունները, զուգորդված արդյունքների հետ, որոնք չեն արդարացրել սպասելիքները, կասկածի տակ են դրել մարզչի դիրքը «Ալ-Նասրում»:
Սակայն Պիոլիի աշխատանքի գնահատման վրա առաջին հերթին ազդում է առաջնությունում տիրող իրավիճակը։ Թիմը զբաղեցնում է աղյուսակի 3-րդ տեղը՝ առաջատար «Ալ-Իթթիհադին» զիջելով 10 միավորով, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ալ-Հիլալին»՝ 6 միավորով: