Պուտինը վախենում է ինձ հետ բանակցություններից. Զելենսկի
Ուկրաինան կարող է համաձայնել խոսել Ռուսաստանից ինչ-որ մեկի հետ, բայց ոչ Վլադիմիր Պուտինի հետ, ով անընդհատ պատճառներ է գտնում չդադարեցնել Ուկրաինայում պատերազմը:
Այս մասին ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կարծում եմ, որ սկզբունքորեն մենք կհամաձայնվեինք խոսել ոչ թե Պուտինի հետ, այլ մեկի հետ, ով կներկայացնի Ռուսաստանը»,-նշել է Զելենսին:
Նա նշել է, որ Պուտինը վախենում է Ուկրաինայի և անձամբ Զելենսկու հետ բանակցություններից։ Բայց առայժմ Պուտինի վրա ճնշումը քիչ է, ուստի անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան համախմբվեն այս հարցում։