Սեւ ծովում հրադադարի մասին համաձայնագրերը գրեթե պատրաստ են. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը պնդում է, որ Սեւ ծովում հրադադարի մասին համաձայնագրերը գրեթե պատրաստ են։
«Մենք Սև ծովում հրադադար ունենք առևտրային նավերի հետ կապված, որը գրեթե պատրաստ է: Եվ երբ հասնենք այդ կետին, մենք կաշխատենք հրադադարի հաջորդ փուլի վրա»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարի տեղակալը Գրենլանդիա կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Բացի այդ, նա ընդգծել է, որ Վաշինգտոնը լավատեսորեն է տրամադրված ընդհանուր ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացի հարցում։