Մյանմարում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 1000-ի
Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1002-ի, ևս 2670 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse վկայակոչելով տեղի իշխանություններին։
Բացի այդ, 68 մարդ համարվում է անհետ կորած։ Իշխանությունները շարունակում են ցուցակներ կազմել:
Մարտի 28-ին գրանցված ուժգին ցնցումները ավերածություններ են առաջացրել երկրի գրեթե ողջ տարածքում։ Ականատեսների վկայությամբ՝ փլուզվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վարչական շենքեր, հիվանդանոցներ։