Պուտինի հրահանգով ՌԴ ԱԻՆ-ը Մյանմա է ուղարկել փրկարարներով երկու ինքնաթիռ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով ՌԴ ԱԻՆ-ը Մյանմա է ուղարկել փրկարարներով երկու ինքնաթիռ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
Օգնության է մեկնել 120 մասնագետ, հայտնել են գերատեսչությունից։
Հիշեցնենք` երեկ Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում:
Վերջին տվյալներով` Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 144-ի:
Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, կան բազում անհետ կորածներ:
Բանգկոկում զոհերի թիվն անցել է 10-ից: