Արոնյանը միավորը կիսեց Կարուանայի հետ
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում:
Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը խաղում էր ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: 30-րդ քայլին գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի մյուս ներկայացուցչի՝ Հիկարու Նակամուրայի հետ: