Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. ինչու է լարված ՀՖՖ նախագահը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան հայտարարություն էր արել և ի մասնավորի զգուշացրել էր, որ կարող են եվրոպական երկրներում երկրպագուական խմբերի հետ արշավ սկսել՝ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու դեմ, եթե նա իր հրաժարականի մասին չհայտարարի: Նկատենք, որ այդ հայտարարությունը շարժման կողմից չէր, այլ անհատի: Բայց, չնայած դրան, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բավականին արագ ու կտրուկ արձագանքեց հիշյալ հայտարարությանը:

Հետաքրքիր է, որ մի իրավիճակում, երբ Հայաստանի ֆուտբոլային հանրույթն ու ֆուտբոլասերները սպասում էին և դեռ սպասում են ՀՖՖ նախագահի հրաժարականի հայտարարությանը, Արմեն Մելիքբեկյանը գերադասեց անդրադառնալ մեկ անձի, մեկ երկրպագուի հայտարարությանը, թեկուզ և նա լինի երկրպագուական շարժման հիմնադիր:

Ինչի՞ մասին է խոսում Մելիքբեկյանի նման նյարդային արձագանքը: Նախ՝ ակնհայտ է, որ անձամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի համար ապրիլի 3-ին նախատեսված ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամների ընտրությունը չափազանց կարևոր է, կարելի է ասել՝ կենաց-մահու նշանակություն ունի:

Երկրորդ՝ նրան, բնական է, անհանգստացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թողնելու հեռանկարը, ինչը կարող է իրականություն դառնալ արդեն մի քանի օրից: Ավելին, լարվածության առիթ կարող է լինել նաև նոր նախագահի օրոք սպասվելիք աուդիտը ՀՖՖ-ում:

Սակայն մեկ այլ բան էլ ուշադրություն գրավեց ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հայտարարության մեջ. խոսքը «փաշինյանական խոսույթի» կամ, եթե կուզեք, նոտաների մասին է: Ահավասիկ. «Նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը»: Գումարած՝ «մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց...», և այլն:

Դեռ մի կողմ դնենք այն, որ մարդն իրեն նույնացնում է «հայկական ֆուտբոլի» հետ: Ընդունեք, որ լսելիք են սղոցում առիթ-անառիթ ինքնիշխանության մասին շահարկումները, այդ թվում՝ ինչ-որ կազմակերպությունում Հայաստանի ինչ-որ ներկայացուցչի լինել-չլինելու հետ կապված: Այդպես էլ ուզում ես ասել՝ լսե՛ք, դուք «ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Ֆուտբոլի, անգամ ֆուտբոլի չէ, այլ՝ ֆուտբոլային կառույցներում պաշտոնների հետ կապված հարց է, ի՜նչ «հակապետական», ինչ «հարված ինքնիշխանությա՜նը»...

Իսկ պետության հարգի մասին ավելի լավ է հիշել երկրի մարզական պատիվը ոտնահարող ու խայտառակող պարտությունների համատեքստում, այլ ոչ թե անձնական կարիերայի, եթե այն անգամ միջազգային կառույցի հետ է կապված:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում