ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուժի մեջ կմնան մինչև պատերազմի ամբողջական ավարտը

Եվրամիությունը չի վերացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները մինչև Ուկրաինայում պատերազմի լիակատար ավարտը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Պատժամիջոցները չափազանց կարևոր են։ Դրանք ցավ են պատճառում»,-նշել է նա՝ ընդգծելով, որ ԵՄ սահմանած միջոցներն արդյունք են տալիս և չեն վերացվի մինչև ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը։