Ստացվում է,որ վիճակն անհույս է. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ստացվում է,որ վիճակն անհույս է։
Այսօրվա Գյումրու ՔՊ նախընտրական վերջին հավաքից տեսանյութեր նայելով պետք է գյումրեցին հասկանա,որ մարդիկ իրենց քաղաք էին բերվել որտեղից ասես իսկ վարչական ռեսուրսի մասին էլ խոսք չկա`պոլիկլինիկա, քաղաքապետարան և այլն:
Այսինքն Արթիկից,Ախուրյանից,նույնիսկ Երևանից,բայց դա մի կողմ,այստեղ շատ ավելի կարևոր էր,որ Փաշինյանը այդպես էլ չգնաց Գյումրի:Գալիք պարտությունը նա թողնելու է իր թիմակիցների ուսերին և նա չցանկացավ գնալ մի տեղ,որտեղ իրենք պարտվելու են: