Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժից, որը տեղի է ունեցել Մյանմայում. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է

Խորապես ցնցված ենք սարսափելի երկրաշարժից, որը տեղի է ունեցել Մյանմայում, Թաիլանդում և հարևան երկրներում՝ խլելով մարդկային կյանքեր: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ ԱԳՆ X-ի էջում:
«Աղոթում ենք բոլոր տուժածների համար և ցանկանում ենք շուտափույթ հաղթահարել այս աղետի հետևանքները»,-ասված է գրառման մեջ: