Արա Աբրահամյանը Զվարթնոց» օդանավակայանում է․ նրան արգելում են Հայաստան մուտք գործել

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․
«Քիչ առսջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։
Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանն ունի նաև ՀՀ քաղաքացիություն, իսկ այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»։