Մյանմարում երկրաշարժի հետևանքով վանք է փլուզվել. կան զոհեր
Մյանմարում երկրաշարժից հետո վանական շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է Eleven Myanmar կայքը: Փլուզման հետևանքով հինգ երեխա և մեկ խնամակալ է զոհվել:
Երկրաշարժն ավերել է Տաունգու քաղաքում գտնվող վանքը։
Հիշեցնենք, որ Մյանմարում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Տարբեր աղբյուրների համաձայն՝ դրա ուժգնությունը տատանվում էր 7,7-ից 7,9 մագնիտուդի սահմաններում։
Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը։ Ցնցումները զգացվել են Չինաստանում, Թաիլանդում և Վիետնամում։
Նշվում է, որ այս պահի դրությամբ կա 16 զոհ: