Բանգկոկում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենք է փլուզվել, 100 մարդ գտնվում է փլատակների տակ
Թայլանդում դպրոցները փակվել են Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ֆեթոնգթան Չինավաթան։
«Մենք կոչ ենք անում հանրությանը պահպանել հանգստություն, բայց զգոն լինել: Դպրոցները վաղաժամկետ փակվել են աշակերտների անվտանգության համար: Իրավիճակի զարգանալուն զուգընթաց կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ», - ասել է նա:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Թայլանդի ավիացիոն կարգավորող մարմինը Մյանմարի երկրաշարժից հետո արգելել է բոլոր թռիչքները երկրի օդանավակայաններով։
Թաիլանդի բանկը հայտնել է, որ երկրի բանկերը կարող են հաճախորդներին մատուցել ծառայությունների սահմանափակ շրջանակ, մինչդեռ վճարային համակարգերը կշարունակեն գործել։
Նշվում է, որ Բանգկոկում երկրաշարժի հետևանքով բարձրահարկ շենք է փլուզվել, 100 մարդ գտնվում է փլատակների տակ: