Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Ամերիկյան դիվանագիտությունը հենց այս նեգատիվ սցենարն է փորձում կանխել. Սուրեն Սարգսյան

Թվում է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումն այն է, ինչին ձգտում է Թրամփը, սակայն սա չափազանց բարդ գործընթաց է, հաշվի առնելով Իսրայելի և Թուրքիայի գործոնները։ Այս մասին իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հասկանալի է, որ Իրանի հզորացումը չի բխում ոչ Իսրայելի, ոչ էլ Թուրքիայի շահերից։ Եթե Իսրայելի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա Թուրքիայի պարագայում սա մի քանի բաղադրիչներ ունի։

Բավական է տեսնել, թե ինչ նյարդային են Անկարայից հետևում ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Դա նշանավորվում է Զելենսկուն Անկարա հրավիրելով և նրա գլխին հովանոց պահելով, ինչպես նաև տարբեր հայտարարություններով՝ Ուկրաինայում զորք տեղակայելու վերաբերյալ: Բոլորի համար ակնհայտ է, որ ռուս-ամերիկյան մեղրամսի պարագայում Անկարան կկորցնի իր «անփոխարինելի ռազմավարական գործընկերոջ» դերն ու նշանակությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար։ Այսպես եղել է միշտ․ Արևմուտք-Ռուսաստան լարվածության պարագայում թուրքական գործոնը մշտապես կարևորություն է ձեռք բերել, և հակառակը։

Մյուս սցենարի պարագայում, երբ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորվում են և պատժամիջոցները վերացվում են, Իրանը դառնում է տարածաշրջանային տնտեսական և քաղաքական հսկա՝ զարգացած տնտեսությամբ և ենթակառուցվածքներով։

Իրանը, որը տարածաշրջանում Թուրքիայի բնական հակակշիռն է, կդառնա զսպաշապիկ թուրք-ադրբեջանական ամենաթողության համար Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս։ Այս սցենարը նույնպես իրատեսական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Իրանը կարող է չափազանց կարևոր դեր խաղալ Վաշինգտոնի քաղաքականության մեջ՝ Չինաստանի աճող ազդեցությունը զսպելու տեսանկյունից, մասնավորապես՝ խոչընդոտելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրագործմանը։

Ընդհանրապես, Թրամփի ցանկացած հաշվարկի հիմքում Չինաստանի զսպումն է դրվում, որպես կարևոր առաջնահերթություն (Թրամփը նույնիսկ Հնդկաստանին, Իրանին և Ռուսաստանին է դիտարկում է՝ որպես պատնեշներ Չինաստանի դեմ)։

Արդյո՞ք Թուրքիան և Իսրայելը կփորձեն խանգարել իրանա-ամերիկյան հնարավոր reproachment-ին՝ օրինակ, Ադրբեջանի միջոցով տարածաշրջանը ապակայունացնելու ճանապարհով։

Սյունիքի դեմ հնարավոր գործողությունները կարող են բերել Իրանի կոշտ արձագանքին, ինչը կարող է հնարավորություն տալ Թուրքիային և Իսրայելին ներքաշվել հակամարտության մեջ։ Այս պարագայում Վաշինգտոնն ու Մոսկվան այլևս չեն կարող անմասն մնալ գործընթացին, ինչը կհանգեցնի բոլոր առկա պայմանավորվածությունների վերաձևմանը։ Եվ եթե հետևենք վերջին օրերի ամերիկյան դիվանագիտության ակտիվությանը՝ Ռուբիոյի զանգերից մինչև Հայաստանում ԱՄՆ դեսպանի Սյունիքի այց, կտեսնենք, որ հենց այս նեգատիվ սցենարն է փորձում կանխել ամերիկյան դիվանագիտությունը»: