Ռուբիոն մտահոգություն է հայտնել Թուրքիայում անկայունության կապակցությամբ
ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում անկայունության կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Ռուբիոն Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների ժամանակ անհանգստություն է հայտնել հանրապետությունում բողոքի ցույցերի և ցուցարարների ձերբակալությունների վերաբերյալ։
«Մենք կարդում ենք լուրերը այն մասին, թե ինչ է կատարվում, որին հետևում են բոլորը: Իհարկե, մենք անհանգստացած ենք այս բողոքի ակցիաներով և որոշ հաղորդումներով»,- Ռուբիոյի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Ռուբիոն ասել է, որ ինքը մտահոգություն է հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի վերաբերյալ անմիջապես Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։