Իրանը պատասխանել է Թրամփի նամակին
Իրանը Թրամփի նամակին պատասխան է ուղարկել Օմանի միջոցով։ Այս մասին IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով` Թեհրանի պաշտոնական պատասխանն ԱՄՆ նախագահի նամակին պատշաճ կերպով ուղարկվել է Օմանի միջոցով։
«Այս պաշտոնական պատասխան նամակն ամբողջությամբ ներկայացնում է մեր տեսակետները ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- նշել է նախարարը։
Նա հավելել է, որ «Իրանի քաղաքականությունը առավելագույն ճնշման և ռազմական սպառնալիքների պայմաններում ուղիղ բանակցություններից խուսափելն է, սակայն անուղղակիորեն բանակցությունները կարող են շարունակվել: