Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Փաշինյանն ի վիճակի չէ ղեկավարել, նա ազգային բեռ է․ Վարդան Օսկանյան

Փաշինյանը պետք է հեռանա. Հայաստանի անվտանգությունը, ժողովրդավարությունն ու արժանապատվությունն են վտանգված․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Ազգային ժողովում՝ նշանավորված անկայուն պահվածքով և սպառնալից հայտարարություններով նախկին նախագահների հասցեին, համոզմունքի արտահայտություն չէր, այլ՝ անկման մեջ գտնվող մարդու հոգեկան փլուզում։ Իսկ այսօր, Գյումրու ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների, նրանց հարազատների և կողմնակիցների նկատմամբ սկսված ձերբակալությունների և ահաբեկման ալիքը պարզապես հաստատում է այն, ինչ ամբողջ Հայաստանը վաղուց գիտի. Փաշինյանը այլևս ի վիճակի չէ ղեկավարելու։ Նա պարզապես ձախողված առաջնորդ չէ – նա ազգային բեռ է։ Նրա շարունակական ներկայությունը իշխանության ղեկին սպառնալիք է Հայաստանի անվտանգության, ժողովրդավարության և արժանապատվության համար։

Յոթ տարի առաջ ժողովրդի հույսի ալիքի վրա իշխանության եկած Փաշինյանը դարձել է ազգային կործանման ճարտարապետ։ Նրա ռազմավարական կուրությունը, քաղաքական անփորձությունը և պատասխանատվություն ստանձնելու մերժումը Հայաստանին տանել են պատմական պարտությունների և մեկուսացման դարաշրջան։

Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստը, ավելի քան 120,000 հայերի տեղահանումը, հազարավոր երիտասարդ զինվորների զոհվելը՝ սա ճակատագրի հեգնանք չէ, այլ նրա անպատասխանատու որոշումների և ձախողված առաջնորդության ուղիղ ու ողբերգական հետևանքներն են։

Դեռ ավելին՝ Փաշինյանը ոչ միայն չի պաշտպանել Հայաստանի շահերը, այլ ակտիվորեն խաթարել է դրանք։ Այսօր նա միակ խոչընդոտն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը միջազգային օրակարգ բերելու ճանապարհին։ Թեև համաշխարհային հանրությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս հիմնարար հարցին, Փաշինյանի անգործությունը -և հավանաբար նաև՝ լուռ հակազդեցությունը – շարունակում են ջնջել հայկական պահանջները դիվանագիտական քարտեզից։

Հայաստանի ինքնիշխանությունն սկսել է քայքայվել նրա օրոք։ Հայ պատանդները դեռ Ադրբեջանի բանտերում են, միջազգային ճանաչում ունեցող հայկական տարածքներ են փաստացիորեն զիջվել, իսկ նոր զիջումներն արդեն հորիզոնում են։ Միևնույն ժամանակ, երկրի արտաքին քաղաքականությունը վերածվել է մոլորված խաղի ու վտանգավոր զիջողականության։ Եթե թույլ տրվի, Փաշինյանը մինչև վերջ կավարտի հայկական պետականության ապամոնտաժումը։

Բայց նույնքան դատապարտելի է նրա ներքին կառավարման ձախողումը։ Նա հիմա իշխում է վախի, ճնշման և պետական քարոզչության միջոցով։ Նրա իշխանությունը դարձրել է պետության հիմնարկները զենք ընդդիմախոսների դեմ, բռնագրավել է դատական համակարգը, ահաբեկել է այլախոհներին ու իրական քաղաքացիական հասարակությանը։ Նրա օրոք կոռուպցիան դարձել է նորմ, պետական ռեսուրսները հոսում են հավատարիմների գրպանները, իսկ սովորական հայաստանցիները թողնված են հիասթափության ու աղքատության մեջ։ Նա Հայաստանը դեռ թույլ ժողովրդավարությունից վերածել է ավտոկրատիայի՝ պատրանքային լեգիտիմության քողի տակ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդամենը 10 տոկոս հայաստանցիներ դեռ աջակցում են Փաշինյանին։ Մարդ, ով չունի ժողովրդավարական մանդատ, ով կառչել է իշխանությունից ոչ թե իր կարողություններով, այլ ճնշմամբ, չի կարող խոսել մի ազգի անունից, որին ինքն է խայտառակել ու վտանգի ենթարկել։ Նրա իշխանությունն այսօր պահվում է ոչ թե ժողովրդի կամքով, այլ՝ ճնշման, ահաբեկման ու կեղծիքի ցինիկ մեքենայությամբ։

Եվ ամենադատապարտելին՝ նրա վերաշարադրված հռետորաբանությունն է Հայոց ցեղասպանության շուրջ։ Ցանկացած հայ առաջնորդի կողմից մեր ժողովրդի ողբերգությունը աղավաղելը աններելի է։ Դա հիշողության պղծում է, ցինիկ քաղաքական հաշվարկ, որը ցույց է տալիս, թե որքան հեռու է պատրաստ Փաշինյանը գնալ՝ իշխանությունը պահպանելու համար—նույնիսկ եթե դա տեղի ունենա մեր պատմության ու ինքնության հաշվին։ Եթե նա պատրաստ է այդքան զոհողության, էլ ինչին է նա պատրաստ հրաժարվելու համար։

Նիկոլ Փաշինյանի ժամանակը սպառվել է։ Հայաստանը այլևս չի կարող շարունակել սահել դեպի հուսահատություն, պառակտում և պարտություն։ Երկիրը արժանի է առաջնորդի, ով միավորում է, այլ ոչ թե բաժանում։ Ով պաշտպանում է նրա ինքնիշխանությունը, այլ ոչ թե հանձնում։ Ով հիշում ու պատվում է անցյալը, այլ ոչ թե վերաշարադրում հարմարության համար։ Հայաստանի գոյության, ժողովրդավարության և արժանապատվության համար՝ Փաշինյանը պետք է հեռանա», գրել է Օսկանյանը։