Գյումրիում խուզարկություններին հաջորդել են ձերբակալություններ
Գյումրիում այսօր վաղ առավոտից ընդդիմադիր թեկնածուների շտաբերում իրականացվող խուզարկություններին հաջորդել են ձերբակալություններ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին կա շուրջ մեկ տասնյակ բերման ենթարկված անձինք, որոնցից առնվազն չորսը ձերբակալվել են։ Ձերբակալվածներ կան ինչպես «Մայր Հայաստան», այնպես էլ՝ «Մեր քաղաքը» դաշինքից։ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ձերբակալվածների փաստը, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։
Նշենք, որ Գյումրիում ընտրություններից ընդամենը երկու օր առաջ՝ այսօր, ՀԿԿ-ն հաղորդագրություն է տարածել իբրև թե ընտրակաշառքի դեպքերով քրեական վարույթների նախաձեռնման մասին։ Այսօր վաղ առավոտից խուզարկում են «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների թեկնածուների բնակարանները և շտաբերը։