Ռուսաստանը կարող է մի քանի ժամում ավելացնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում. Պուտին
ՌԴ-ն կարող է մի քանի ժամում ավելացնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում, սակայն դրա անհրաժեշտությունը չկա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում իրենց պարտականությունները լավագույնս կատարած զինծառայողների պարգևատրման ժամանակ: Այս մասին գրում է TACC-ը:
Նա ասել է, թե ոչ ոք իրավունք չունի խախտել Սիրիայի օդային տարածքը:
«Ամերիկյան կողմի հետ ստեղծվել է օդում միջադեպերի կանխման մեխանիզմ, բայց բոլոր գործընկերները նախազգուշացվել են և գիտեն՝ մեր ՀՕՊ համակարգերը կկիրառվեն բոլոր թիրախներով, որոնք մենք սպառնալիք կհամարենք ռուս զինծառայողների համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ցանկացած թիրախներով»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Պուտինը հրահանգել է ՌԴ պաշտպանության նախարարությանը սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական զորակազմի հիմնական մասը՝ նշելով, որ այն ընդհանուր առմամբ կատարել է իր առաջ դրված խնդիրները: Մարտի 15-ից ՌԴ ավիատիեզերական ուժերի ինքնաթիռները սկսել են վերադառնալ Ռուսաստան։