Դո՞ւք եք, ավտորիտարիզմից խոսում․ 3 հոգի մանդատից հրաժարվեց, որ ձեր շեֆի որդին՝ Լևոն Քոչարյանը, մանդատ վերցնի ․ լարված իրավիճակ՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն ընդդիմադիր խմբակցություններին մեղադրեց ավտորիտարիզմին։ Նրան դուր չէր եկել, որ ընդդիմությունը իշխանության գործողությունները․ կապվախ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին ՔՊ-ից հեռացնելու և անձեռնամխելիությունից զրկելու հետ, բնութագրում է որպես քաղաքական հետապնդման և ավտորիտարիզմի դրսևորում։
«Այ դո՞ւք եք, ավտորիտարիզմից խոսում։ Ձեր խմբակցության անդամին՝ Գեղամ Նազարյանին, մեղաղրեցիք, որ գործուղման է գնացել ԱԺ նախագահի հետ ու էնքան հետապնդեցիք՝ էդ մարդը խմբակցություից դուրս եկավ։ Դուք խոսում եք մանդատից հրաժարվելու մասին և դա ներկայցնում եք ավտորիտարիզմ, բայց էդ ո՞ց եղավ, որ միանգամից 3 հոգի մանդատից հրաժարվեց, որ ձեր շեֆի որդին՝ Լևոն Քոչարյանը մանդատ վերցնի»,-ասաց Կոնջորյանը։