Հարավային Կորեայում անտառային խոշոր հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի
Հարավային Կորեայում շարունակվող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, 9400 մարդ դեռ տարհանվում է:
Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ներքին գործերի և անվտանգության նախարարությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր 18 զոհի մասին։
«Այս խոշոր անտառային հրդեհի հետևանքով զոհերի թիվը կազմել է 26, կան 8 ծանր և 22-թեթև վիրավորներ»,- հայտնում է նախարարությունը:
Վերջին տվյալներով՝ վնասվել է 325 օբյեկտ, այդ թվում՝ 117 բնակելի շենք։ Արդյունքում մոտ 24 հազար բնակիչ տարհանվել է մոտակա մարզադահլիճներ, դպրոցներ և այլ ապաստարաններ։