Հրաձգություն Ֆլորիդայում. կան զոհեր և վիրավորներ
Չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա, զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են Ֆլորիդայի Փեմբրոք փողոցում հրաձգության հետևանքով:
Այս մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով իշխանություններին։
Ինչպես հաղորդվում է, փոխհրաձգությունը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում։ Տան բնակիչներից մեկն ասել է, որ, ըստ մեկ այլ հարեւանի, տղամարդը փորձել է սպանել իր ողջ ընտանիքին, ապա ինքնասպան լինել։
«Երբ ոստիկանությունը ժամանել է, նրանք դեպքի վայրում հայտնաբերել են մի կնոջ և երեք երեխայի դիակներ: Շտապօգնության աշխատակիցները տղամարդուն և աղջկան տեղափոխել են տեղական հիվանդանոցներ բուժման համար», - հաղորդում է հեռուստաընկերությունը:
Տուժածների վիճակի մասին դեռ չի հաղորդվում, հավելում է հեռուստաալիքը։ Նախաքննությունը շարունակվում է։