Թայվանի ռազմածովային ուժերի նավը բախվել է չինական նավին
Թայվանի նավատորմի նավը բախվել է մայրցամաքային չինական ձկնորսական նավին, սակայն ոչ ոք չի տուժել:
Այս մասին ասվում է կղզու նավատորմի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Չժոնհե ռազմանավն իր առաքելությունն իրականացնելիս բախվել է չինական Minliangyu 61756 ձկնորսական նավին Թայչունգ քաղաքի նավահանգստից մոտավորապես 45 ծովային մղոն (83,3 կիլոմետր) հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բախման հետևանքով նավերից ոչ մեկի վրա ոչ ոք չի տուժել, և ստացված վնասը որևէ կերպ չի ազդում նավարկության անվտանգության վրա։