Պուտինը շուտով կմահանա. Զելենսկի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կմահանա, հետո ամեն ինչ կավարտվի:
Այս մասին Eurovision News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նա վախենում է հասարակության ապակայունացումից: Բայց ոչ ոք չի կարող ազդել դրա վրա: Նա ինքն է ազդելու դրա վրա: Նրա տնտեսությունը անկում կապրի պատժամիջոցների քաղաքականության պատճառով: Նա չի վերահսկում և պաշտպանում իր բոլոր տարածքները: Պուտինը վախենում է հենց դրանից», - ընդգծել է Զելենսկին:
«Կա ևս մեկ բան, որից վախենում է Ռուսաստանի նախագահը: Նա շուտով կմահանա, դա փաստ է, և ամեն ինչ կավարտվի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։