Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը, ի վերջո, կընտրի Եվրասիական տնտեսական միությունը. ՊեսկովԱմերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումըՀայաստանը և CNN-ը սկսել են համատեղ զբոսաշրջային մարքեթինգային արշավԻնչու են Հայաստանում խոշոր տրամաչափի կարկտահարության դեպքերը հաճախակի դարձելԹրամփը սպառնացել է չեղարկել Իրանի հետ բանակցությունները, եթե վերջինս հրաժարվի ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներիցՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունըԱռուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումըԱդրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ ՍահակյանԵրևանում հունիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․ ՔԿ-ն մանրամասնում է
Օկուպացված Շուշիում կկայանա Թյուրքական պետությունների կրոնական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումըՉալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների իրավունքին խոչընդոտելու համար․ փաստաբանՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՍԴ-ն պահանջել է ԱԱԾ-ից՝ ներկայացնել ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ տվյալներ, ԿԸՀ-ից՝ նոր նյութեր. «Փաստինֆո»Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ
«Երեխաները գնում էին հաց ուտելու... դրանից է վրաս ահավոր ազդում». խեղդված քույրերին գտած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ)
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՄԻՊ-ին առընթեր նոր խորհուրդ. փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության համար ձևավորվում է համագործակցության նոր հարթակ
Ինչպես է ձերբակալվել Չալաբյանը․ կինը մանրամասներ է հայտնում
«Հրապարակ»․ Սպասում են Կարապետյանի հրավերին«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետրանոց փոսը և արգելափակվելԾեծի ենթարկված Սարգիս Տեր-Եսայանը դիմել է հիվանդանոց «Հրապարակ». «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համարՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան«Ժողովուրդ»․ Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-իցԱդրբեջանն օկուպացված Ակնայում տներ է կառուցում՝ անտուն ադրբեջանցիներին բնակեցնելու համարԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է․ Աբրահամյանը մեջբերել է Ալիևի հայտարարությունը«Հրապարակ». Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր թիմակիցների վարքը փոխի«Ժողովուրդ». «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում հակառակ ղեկավարի հայտարարության«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոններըԹուրքիայի տարածքում ընկել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր
Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին
«Ժողովուրդ». ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջանում և 9 մարզումՎրաստանի խորհրդարանը չի հրավիրվել Եվրախորհրդարանի ընդլայնման հարցերով նիստինՖրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցԿմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանովԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները հայտարարել են՝ չեն ընդունում մեղադրանքներըԳազանջատումներ են սպասվումՖուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբՀայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆՓաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան«Ձեզ է վստահված Ռուսաստանի սրտի պաշտպանությունը»․ Կրեմլում պարգևատրման արարողություն է տեղի ունեցելԸնտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ ԹանդիլյանՏավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրողԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան
Հասարակություն

«Հաղարծին էքստրիմ» զիփլայնը շահագործվել է առանց փորձաքննությունների․ ՀԵՏՔ

ՀԵՏՔ-ը գրում է․

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում՝ Հաղարծին վանական համալիրից 257 մ հեռավորության վրա կառուցված ճոպանը (զիփլայնը) 2023 թվականից գործել է՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության և տեխնիկական անվտանգության փորձաքննության վկայագրի։ ՇՄԱԳ փորձաքննության այն ներկայացվել է 2025թ․ փետրվարի 20-ին։ Շահագործող ընկերությունը ժխտում է, թե ճոպանը գործել է նախկինում՝ ամեն կերպ քողարկելով այդ փաստը։ 

Ով է շահագործում զիփլայնը 

Ճոպանի ՇՄԱԳ հայտը ներկայացրել է «Հաղարծին էքստրիմ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը գրանցվել է 2021թ․ հուլիսին։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ հիմնադիր-տնօրենը Թեղուտում հաշվառված Նարա Վարդանյանն է։ 

Նարա Վարդանյանի հաշվառման հասցեում գրանցված է նաև Թեղուտի նախկին գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ Արագած Թամրազյանը, որն էլ տնօրենի պաշտոնում փոխարինել է Նարա Վարդանյանին 2024 թվականին։ 

Արագած Թամրազյանը, հիշեցնենք, 2013թ․ Դիլիջանում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո հետախուզման մեջ էր։ Փոխհրաձգության հետևանքով ստացած վնասվածքներից մահացել էին Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբորորդին՝ Նավասարդ Աբգարյանը և Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի մյուս որդին՝ Արտավազդ Թամրազյանը: 2015թ․ օգոստոսին Արագած Թամրազյանը հայտնաբերվել և կալանավորվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել է Նավասարդ Աբգարյանին։ 2016թ․ մարտին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և դատապարտել 2 տարվա ազատազրկման։ 

2024թ․ մայիսից Արագած Թամրազյանին փոխարինել է նրա ազգական Սևակ Թամրազյանը, վերջինս դարձել է նաեւ ընկերության բաժնետերը։ 

Ինչ են պատմում զիփլայնի մասին սոցիալական ցանցերը

«Հաղարծին էքստրիմ»-ի՝ ՇՄԱԳ հայտում նշված վայրում Google-ի քարտեզում արդեն իսկ նշված է «Զիփլայնը», իսկ այն սեղմելիս տեսնում ենք 2023թ․ Սևակ Թամրազյանի ներբեռնած լուսանկարները։ 

Բացի այդ, «Հաղարծին էքստրիմ»-ի անունով սոցիալական ցանցերում էջեր կան, որտեղ տարածված են տեսահոլովակներ և լուսանկարներ։ Օրինակ՝ ինստագրամյան էջում 2023 թ. հուլիսի 5-ին հրապարակում է արվել այն մասին, որ ճոպանն արդեն բացվել է, և ընդունվում են գրանցումներ։ Իսկ տիկտոկյան էջում կարող ենք տեսնել տեսահոլովակներ, թե ինչպես են մարդիկ օգտվում զիփլայնից։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում