Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Որոշ ուժեր փորձում են խարխլել Թուրքիայում իշխանության և հասարակության հարաբերությունները։ Այս մասին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի նիստում։
Նա ասել է, որ պաշտոնը ժամանակավոր է, կարևորը մարդկանց սրտերը շահելն է։
«Մինչ մենք փորձում ենք ամրապնդել հարաբերությունները հասարակության հետ, որոշ ուժեր փորձում են խաթարել դրանք: Ոմանք մտահոգված են, որ մենք բացահայտում ենք նրանց իրական դրդապատճառները, ովքեր տարբեր քողարկվածության հետևում օգտագործում են մեր երկիրը իրենց շահերի համար։ Թուրքիայի և նրա ժողովրդին թշնամաբար տրամադրված շրջանակներն օգտագործել են այդ ուժերը իրենց նպատակների համար»,- հավելել է Էրդողանը։