Ես պետք է անեմ ամեն ինչ, որ պարոն Փաշինյանը չվերարտադրվի որպես վարչապետ․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
Եթե Փաշինյանը վերարտադրվի նորից, կդառնա ավտորիտար ղեկավար, ինչը վտանգավոր է մեր պետականության համար, ես համեստ ներդրում պետք է ունենամ, որ պարոն վարչապետը չվերարտադրվի: Այս մասին Աժ-ում հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ: