ԱՄՆ Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ Անկարային խնդրել է աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը, հայտնում է Պետդեպարտամենտը։
«Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Պետքարտուղարը գովել է Թուրքիայի ղեկավարությանը համաշխարհային կոալիցիայում ԴԱԻՇ-ին հաղթելու համար և վերահաստատել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ կայուն, միասնական և խաղաղ Սիրիային աջակցելու համար:
Կողմերը քննարկել են անվտանգության և առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։ Միաժամանակ Ռուբիոն նշել է երկու երկրի միջև առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված հաջողությունները և կոչ արել հետագայում զարգացնել տնտեսական գործընկերությունը։